Իսրայելի կողմից Եմենի վրա հարձակումը խախտում է բոլոր արաբական երկրների ինքնիշխանությունը․ ՀԱՄԱՍ

24/08/2025 23:29 Միջազգային

Եմենի վրա Իսրայելի վերջին օդային հարվածը բոլոր արաբական պետությունների ինքնիշխանության խախտում է։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ղեկավարությունը։

«Իսրայելի կողմից Եմենի դեմ ագրեսիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և բոլոր արաբական երկրների ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն», – ասվում է հայտարարության մեջ։

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել բոլոր արաբական երկրներին աջակցել Եմենին և շնորհակալություն է հայտնել «Անսար Ալլահ»-ի (հութիներ) շարժման կողմնակիցներին Իսրայելի դեմ իրենց գործողությունների համար։

–00—ՅՄ