Հայտնաբերվել է Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին ջարդած տղամարդը

24/08/2025 22:35 Ներքին կյանք

Օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին մի անձ ջարդել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված հասցեից հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու խուլիգանություն կատարելու և գույքի դիտավորյալ վնասելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Ա․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

–00—ՅՄ