Գազայի հատվածում սովից ու թերսնումից մահացածների թիվը 289 է

24/08/2025 20:33 Միջազգային

Գազայում իսրայելական ռազմագործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում 64 պաղեստինցի է զոհվել, իսկ 278-ը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան մի շարք զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։

Հաղորդագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 8 նոր դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի:

Սովից ու թերսնումից մահացածների ընդհանուր թիվն, այսպիսով, հասել 289-ի, որոնց թվում 115 երեխաներ են։

Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 62 հազար 686-ի, իսկ վիրավորներինը՝ 157 հազար 951-ի։

–00—ՅՄ