G7-ի արտգործնախարարները Ուկրաինայի հարցով հանդիպում կունենան

24/08/2025 13:27 Միջազգային

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները կիրակի օրը բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայում խաղաղության հեռանկարների շուրջ, ասվում է Իտալիայի նախարարության հայտարարության մեջ։

Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կրկին հայտարարել է Կիևի լիակատար աջակցության մասին՝ Միացյալ Նահանգների և եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգմամբ խաղաղության հասնելու համար։

–00—ՅՄ