Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս, քննարկվել է մարզում առկա խնդիրները և իրականացվող բարեփոխումները

24/08/2025 11:52 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։

Գորիսում նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։

Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։ Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ։

–00—ՅՄ