Էմանուել Մակրոնը Վրաստանում նոր դեսպան է նշանակել

23/08/2025 17:28 Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Օլիվիե Կուրտոյին նշանակել է Վրաստանում նոր դեսպան։

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահի համապատասխան հրամանագրին։

«Պարոն Օլիվիե Կուրտոն, ավագ ադմինիստրատոր, նշանակվում է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան»,-ասված է հրամանագրում։

—00—ՄԱ