Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նախագծերը կարող են պատրաստ լինել հաջորդ շաբաթ

23/08/2025 15:25 Միջազգային

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը կարող է պատրաստ լինել հաջորդ շաբաթվա սկզբին, որից հետո կարող են սկսվել «քաղաքական ուղղությամբ» աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան, որը Կիևի պատվիրակության կազմում է եղել օգոստոսի 18-ին Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։

«Եթե խոսքն անվտանգության երաշխիքների մասին է, ապա սա շատ կարևոր և բարդ հարց է։ Եվ առնվազն մեկ շաբաթ է անհրաժեշտ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթի վերջնական նախագիծը պատրաստելու համար։ Իդեալական դեպքում մենք կարող ենք ունենալ առաջին նախագիծը հաջորդ շաբաթ, և այդ ժամանակ ղեկավարությունը պետք է որոշի, թե ինչպես ենք աշխատելու այս փաստաթղթի վրա քաղաքական առումով»,-ասել է Սերգեյ Կիսլիցան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։