Վաշինգտոնում քաղաքական ամրագրումներ արեցին Բաքվի մասով, իսկ ՀՀ-ին թողեցին կեղծ ժպիտներ․ Աբրահամյան

23/08/2025 09:27 Քաղաքական
Վաշինգոտնյան պայմանավորվածությունների և իշխանության խոստացած խաղաղության տեքստերը մի պահ վերադարձնում են ոչ այդքան հեռավոր 2020/2021 թվականների ցիկլ, երբ Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ փաստաթուղթ եղավ, իսկ թե ինչ եղավ դրա ճակատագիրը` բոլորը գիտեն: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի Տիգրան Աբրահամյանը։
«5 տարի առաջ, փաստաթղթում Ադրբեջանը պարտաճանաչ ամրագրեց իր առաջնահերթությունները, ավելին` սեղմ ժամկետ սահմանեց դրա կատարման համար, իսկ իրենը ստանալուց հետո աղբամանը նետեց այդ փաստաթուղթը, ապա ագրեսիայի դիմեց ՀՀ-ի դեմ, իսկ Արցախն ամբողջովին օկուպացրեց:
Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ, հույզեր և լավ օրերի խոստումներ:», – նշել է Աբրահամյանը։

–00—ԱՊ