Նշված ճանապարհահատվածը մինչև առավոտ փակ կլինի

22/08/2025 23:03 Ներքին կյանք

Մյասնիկյան պող. – Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին:

Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 10:00-ն:

–00—ՍՊ