Լարված իրավիճակ է ստեղծվել Եղեգնավանում․ բնակիչները ասում են՝ 4 ամիս է խմելու ջուր չունեն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Վեդի խոշորացված համայնքի Եղեգնավան բնակավայրի 1-ին փողոցի 75-ից ավելի տան բնակիչներ զայրացած հավաքվել են գյուղում ու ուզում են ստանալ պատասխան Արարատի մարզպետարանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Աղբյուրի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Արդեն 3-4 ամիս է, խմելու ջուր էս 75 տուն ընդհանրապես չի հասել։ Արդեն 3-4 ամիս է, մեր ու մանուկ, ահել-ջահել խմելու ջրի կարոտ են։Վեդի խոշորացված համայնքի ղեկավարին էլ ընդհանրապես դիմելու կարիք չենք տեսնում։ Եթե նա մի քիչ պետական մտածելակերպ ունենար ու արժևորեր մարդու կյանքը, գոնե էս 3-4 ամսվա մեջ մի անգամ կգար գյուղ, կտեսներ՝ ինչով կարող է բնակիչներին օգնել, բայց ոչ մի անգամ չեկավ։ Երևի մտածում է, որ մենք պիտի կոկորդիլոսի նման արտեզյան ջրով ապրենք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։