ՔԿՀ-ներում պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ․ Հետք

22/08/2025 17:22 Ներքին կյանք

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ: Սակայն, Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հաշվառում չի վարում, թե նրանցից քանիսն են կալանավորված անձ, քանիսը՝ դատապարտյալ: Սա վկայում է այն մասին, որ ազատազրկման վայրերում պատշաճ ուշադրություն չի դարձվում մարդկանց հոգեկան առողջությանը, որը հետագայում դրսևորվում է նաև ինքնավնասումների կամ ինքնասպանությունների տեսքով:

2025թ. հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներից միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք չեն պահվել:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ամենաշատ անձինք պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 98 հոգի, հետո՝ «Նուբարաշենում»՝ 75 հոգի: Կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող 10 ազատազրկված է պահվում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող 261 ազատազրկվածից հոգեմետ դեղեր ստանում է 180-ը:

Հետաքրքրվել էինք նաև, թե քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներից քանի՞սն ունեն հաշմանդամության խումբ։ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ առանձին հաշվետվություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հաշմանդամության վերաբերյալ չի վարվում: ՔԿՀ-ներում առաջին անգամ հոգեկան առողջության խնդիրներ արձանագրված անձանց վերաբերյալ ևս հաշվետվություն չկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում