Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներում, Ոսկեպար, Աչաջուր, Կոթի գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Դսեղ, Լորուտ և Թեղուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Դատախազը պահանջեց Աղվան Արշակյանի համար կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց
-
Իրաքում մուսուլմանները ոչ մի փամփուշտ չուղղեցին Հայոց եկեղեցու կողմը, ամո՛թ է, որ հայն է քարկոծում
-
Վազգեն Ա-ն «Անկախության մյուռոն» եփեց, աշխարհով տարածեց, իշխանության էս ծաղրուծանակը չկար էն ժամանակ
-
Հայաստանն ու Վրաստանը քննարկվել են «տարածաշրջանային խաղաղության» հարցերը
-
ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը կշարունակվի
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է