Ուկրաինայի շուրջ ճգնաժամում սպասվում են ոչ ստանդարտ զարգացումներ․ Թրամփ

22/08/2025 13:50 Միջազգային

Երկուշաբթի՝ Սպիտակ տանը եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների սկզբում, Թրամփը հույս էր հայտնել, որ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի հասկանալ՝ արդյոք հնարավոր է լուծել ուկրաինական հակամարտությունը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Մենք շատ շուտով՝ մեկ կամ երկու շաբաթից, կիմանանք՝ կկարողանա՞նք լուծել այդ հարցը, թե՞ այս ամբողջ սարսափելի դիմակայությունը կշարունակվի, և մենք կդիմենք այլ մեթոդների այն ավարտելու համար»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամում սպասվում են ոչ ստանդարտ զարգացումներ։

«Հետաքրքիր ժամանակներ են սպասվում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

—00—ՄԱ