Փաշինյանն ու Ալիևը հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:
ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինի խոսքով սա ՇՀԿ-ի հինգերորդ գագաթնաժողովն է Չինաստանում և «կազմակերպության հիմնադրումից ի վեր ամենամեծը»։
Ինչպես հավելեց Լյու Բինը, նախագահ Սի Ցզինպինը ողջույնի ճաշկերույթ կկազմակերպի մասնակից առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների համար, կանցկացնի մի շարք երկկողմ միջոցառումներ և կներկայացնի Չինաստանի և մասնակից երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ծրագրերը։
—00—ՄԱ