Ամառ է, մարդիկ մտածում են հանգստի մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Ամառը մոտենում է, և արձակուրդի պլանավորումը դառնում է շատերի առաջնահերթությունը։ Որտե՞ղ անցկացնել երկար սպասված հանգիստը։ Մենք որոշել ենք օգնել կողմնորոշվել և ներկայացնել 2024 թվականի ամառային արձակուրդի լավագույն ուղղությունները՝ ըստ տուրիզմի ոլորտում մասնագիտացված հարթակների։ Չնայած առաջարկներում կան աննշան տարբերություններ, ավանդական ուղղությունների կողքին այս տարի հայտնվել են նաև նորերը։
Լավագույն տուրիստական ուղղություններն են․
Եգիպտոս – Կարմիր ծովի ափամերձ հանգստավայրերը՝ Հուրգադան և Շարմ էլ Շեյխը, հարմար են ջրասուզակի և ջրային սպորտի սիրահարների համար։
Չեռնոգորիա – Ադրիատիկի մաքուր ջրերը, միջնադարյան քաղաքները և հանգիստ մթնոլորտը հասանելի գներով գրավում են զբոսաշրջիկներին։
Հունաստան – Սանտորինիի և Միկոնոսի կղզիներն իրենց ավանդական ճարտարապետությամբ, արևոտ եղանակով և հիանալի խոհանոցով գրավում են մշակույթի և լողափի սիրահարներին։
Բուլղարիա – Սև ծովի հանգստավայրերը հարմար են ընտանիքի համար՝ լայն ավազափերով և մատչելի ծառայություններով։
Ալբանիա – Արագ զարգացող ուղղություն է՝ մաքուր ծովափերով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։
Մալդիվներ, Սեյշելներ, Ֆիջի – Տրոպիկական դրախտներ՝ փիրուզագույն ջրերով, անձնական վիլլաներով և բացառիկ հանգստի պայմաններով։
Արաբական Միացյալ Էմիրություններ – Աշխարհահռչակ հյուրանոցներ, շքեղ առևտրի կենտրոններ և անապատային էքսկուրսիաներ։
Հարավային Կորեա – Մշակութային հարուստ փորձառություն, գերժամանակակից մայրաքաղաք և գեղեցիկ կղզիներ, ինչպես Ջեջուն։
Լյուքս դասի հանգստի կողմնակիցների համար․
Ֆրանսիական Ռիվիերա – Լյուքս ափամերձ հանգստավայրեր, Միջերկրածովյան գեղեցիկ բնանկարներ և մշակութային հարուստ միջավայր։ Այստեղ կարելի է վայելել բարձրակարգ ռեստորաններ, համերգներ և փառատոններ։
Հավայան կղզիներ, ԱՄՆ – Արևոտ ծովափեր, վուլկանների հրաշալի տեսարաններ, սերֆինգ և հինավուրց մշակույթ։ Մաուի և Կաուաի կղզիները հայտնի են իրենց լողափերով և շքեղ հյուրանոցներով։
Մեքսիկայի Կարիբյան ափ (Կանկուն և Ռիվիերա Մայա) – Սպիտակավազ ծովափեր, մաքուր կապույտ ջրեր, մայաների հնագույն քաղաքներ և բազմազան ջրային սպորտաձևեր։
Շվեյցարական Ալպեր – Ամառային շրջանը հարմար է լեռնային արշավների, լճերի և առողջարանային հանգստի համար։ Սեն Մորիցն ու Ցերմատն առաջարկում են բարձրակարգ հյուրանոցներ և սպա ծառայություններ։
Մալդիվներ, Սեյշելներ, Ֆիջի – Անկրկնելի լողափեր և վիլլաներ՝ անմիջապես ծովի վրա։
Ճապոնիա և Սինգապուր – Շքեղ հյուրանոցներ, գաստրոնոմիական բարձրակարգ փորձառություն և բացառիկ մշակութային միջավայր։
Ու հիշեք՝ ուր ել գնաք, չմոռանաք Կոնվերս Բանկի Mastercard-ը Ձեզ հետ վերցնելու մասին: Այն ոչ միայն անփոխարինելի է ֆորսմաժորների, ասենք՝ կանխիկի կարիքի դեպքում, այլև հնարավորություն կտա Ձեզ օգտվել այդ համակարգի՝ Mastercard քարտապանների համար եզակի ու հետաքրքիր առաջարկներից:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
–00—ԱՊ