Նիկոլը լավ գիտի՝ խաղաղություն չկա, Ալիևն երեկ էլ հայտարարեց՝ իրենք պետք է պատրաստ լինեն պատերազմի

22/08/2025 10:08 Ներքին կյանք

Իրականում հայ ժողովուրդը համակերպվախ չէ։

Նիկոլ-Ալիև թշնամական զույգը Հայաստանի համար ընտրել է շատ կոնկրետ բանաձև․ Ալիևը սպառնում է հայ ժողովրդին, Հայաստանի պետականությանը, դրա հետևից սպառնում է Նիկոլը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամվոր Աննա Մկրտչյանը։

«2018 թվականից Նիկոլն ու Ալիևը, էտ սպառնալիքները համադրելով, զսպում են հայ ժողովրդի արդար ցասումը։ Ամեն օր տեսնում ենք դատարաններում քաղաքական բանտարկությունների մասին բեմադրված, Նիկոլի ասած վնգստացող դատավորներով տեսարաններ։ 2 Սրբազանների կալանքի տակ գտնվելը, կին քաղբանտարկյալ Լիդյայի կալանքի տակ գտնվելը, հերոսի հոր կալանքի տակ գտնվելը, Նիկոլը բանաձև է գտել Հայաստանում մնալու՝ Հայ ժողովրդին հալածել և բանտարկել»,-ասաց պատգամավորը։

—00—ՄԱ