Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է․ Հայր Ասողիկ

21/08/2025 17:01 Ներքին կյանք

ՄԱՍԷ թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը գրել է․

«Մեր շատ սիրելի Վեհափառ Հայրապետի տարեդարձն է:

Ամենազոր Աստված ընդմիշտ Իր Օծյալ Հայրապետին ապավեն, զորակից և ուղեկից է: Աստված է Հայոց Հայրապետի հետ:

Եվ մենք՝ նրա հոգևոր զավակներս, հավատարմորեն ընթանում ենք Հայոց Հայրապետի օրհնյալ օրինակով ու համոզմունքով՝ ի փառս Աստծո, ի շինություն մեր հարազատ Երկրի, ի բարօրություն ու փրկություն մեր հարազատ Ազգի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու:

Ողջ լերուք, սիրելիներ ի Տեր»:

 

–00—ԱՊ