Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ԶՈՒ պահեստազոր՝զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ

21/08/2025 16:35 Ներքին կյանք

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է 24News-ի այն տեղեկությունը, որ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

«Հաստատում եմ, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ երկարամյա զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ», – ասել է նա մեզ հետ զրույցում։

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Արտակ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:

—00—ՄԱ