Սա Սպերցյանի` Եվրոպա տեղափոխության վերջին շանսն է․ Վադիմ Օհանյան
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը մտավախություն է հայտնել, որ սա կարող է լինել ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխության վերջին շանսը։ Այս մասին գրում է armsport.am-ը։
«Այս պահին գործարքի հաջող ավարտի հավանականությունը 50/50 է։ Կարճ ասած՝ շատ լուրեր են շրջանառվում, և ոչ մի հստակ բան չկա։ Հաջորդ 24 ժամվա ընթացքում պարզ կլինի՝ կայանալու է «Սաութհեմփթոն» տեղափոխությունը, թե ոչ։
Նա հաջորդ տարի 26 տարեկան կլինի։ 25 տարեկանից հետո ժամանակը քո դեմ է աշխատում, և այլևս նման առաջարկներ չեն լինի։ Բայց եթե նրա համար մեկ այլ ակումբ գա և տրանսֆերը տեղի ունենա, ես միայն ուրախ կլինեմ։ Որպես գործակալ՝ ես հստակ պատկերացում ունեմ․ նրա համար սա Եվրոպա գնալու վերջին տրանսֆերային պատուհանն է»,- ասել է Օհանյանը Sport24-ին տված հարցազրույցում։
—00—ՄԱ