Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից և այլ դաշնակիցներից ֆինանսական միջոցներ է ստանում

21/08/2025 10:12 Ներքին կյանք

«ՀայաՔվե»-ի տելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի փակելու արցախյան հակամարտության էջը: Հայ ժողովուրդը նրան իր աթոռին այլևս չի հանդուրժում, պարզապես նրան հաջողվել է ձեռնասուն իրավակարգ ստեղծել:

Մեր ժողովուրդը հետպատերազմյան հինգ տարում բազմիցս փողոց է դուրս եկել։ Ժողովրդի ակտիվ մասը վաղուց չի ընդունում Փաշինյանին, պարզապես նա ունի ոստիկանական ուժեր և օրենքի «պաշտպանությունը»: Չարաշահելով 2021 թ․-ին իր վերարտադրության փաստը` Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից և իր այլ դաշնակիցներից պարբերաբար ֆինանսական միջոցներ է ստանում:

Դրա արդյունքն այս յոթ տարում պետական պարտքի կրկնապատկումն է: Փաշինյանի
հովանավորները նրան այդկերպ ֆինանսավորում են, նա էլ այդ միջոցները բաժանում է ոստիկանությանը և իրավապահ համակարգին»:

—00—ՄԱ