Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

20/08/2025 23:41 Քաղաքական

«Հյուսիսատլանտյան դաշինքի»(ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 2026թ․ հուլիսի 7-8-ին Անկարայում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։

«Թուրքիան ավելի քան 70 տարի ՆԱՏՕ-ի հզոր դաշնակիցն է և անփոխարինելի ներդրում ունի մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում», – հայտարարել է Ռյուտեն։

Նշվել է, որ գագաթնաժողովը կանցկացվի Թուրքիայի նախագահի նստավայրում, որտեղ անդամ պետությունների առաջնորդները կքննարկեն դաշինքն ավելի ուժեղ և արդյունավետ դարձնելու ուղիները։

—00—ՍՊ