Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով

20/08/2025 23:55 Տնտեսական

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով:

Այս տարի ձկնամթերքի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է տրանսպորտային խնդիրներով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում ձուկ արտադրողներին ներկայացված ջրօգտագործման պայմանների խստացմամբ, որի հետևանքով ձկնարտադրությունը դարձել է էլ ավելի ծախսատար և անմրցունակ:

—00—ՍՊ