Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի չորս պաշտոնյաների նկատմամբ
20/08/2025 21:18
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ֆրանսիայից Նիկոլաս Յան Գիլյուի, Ֆիջիից Նազհատ Շամիմ Խանի, Սենեգալից Մամե Մանդիայե Նիանգի և Կանադայից Քիմբերլի Պրոստի նկատմամբ։
Միջազգային քրեական դատարանի դատավորներն անցյալ տարվա նոյեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուի, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիի ձերբակալման որոշումներ էին կայացրել՝ Գազայի հակամարտության ընթացքում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների ենթադրյալ մեղադրանքներով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։