Նիկո’լ, ինչու՞ էիր կրակում մարդկանց վրա, եթե ժողովուրդը քեզ հետ համաձայն էր, որ Արցախի հարցը փակ է

20/08/2025 20:30 24-ի նախագիծ

Ինչի՞ էիք կրակում ժողովրդի վրա, եթե ձեզ հետ համաձայն էին, 2020 թվականից հետո հայ ժողովուրդը ցույց է տվել, որ համաձայն չէ Փաշինյանի քաղաքականության հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

«Փաշինյանն ուզում է համոզել, որ Արցախի հարցը տարածքային վեճ է, բայց արցախցիների վերադարձի հարցը միջազգային իրավունք է։ Փաշինյանը չի որոշում՝ արցախցին վերադառնա՞ իր պապերի հող, թե՝ ոչ։ Իշխանությունը չի կարող ինձ արգելել, որ ես գնամ իմ ծնողների գերեզման», – նշեց Հակոբյանը։

Բանախոսի խոսքով, Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված ճնշումներն իրենց ազդեցությունը թողել են, նրանք կաշկանդված են իրենց գործունեության մեջ։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ