Պատվո բլուրը. Ռուսաստանի և Հայաստանի եղբայրության խորհրդանիշը նշում է վերածննդի 15-ամյակը

20/08/2025 14:03 Ներքին կյանք

Գյումրիում հանդիսավոր միջոցառումներ են կայացել՝ նվիրված Պատվո բլրի՝ 19-րդ դարում Կովկասյան պատերազմների ժամանակ զոհված ռուս զինվորների հուշարձանի վերականգնման 15-ամյակին: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Արարողությանը մասնակցել են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը, Լենինականի սահմանապահ ջոկատի պետ Եգոր Ակինշինը և փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Նրանք ծաղիկներ են դրել հուշակոթողին և ողջույնի խոսքով դիմել են քաղաքի բնակիչներին և զինծառայողներին:

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովն իր ելույթում նշել է, որ Պատվո Բլուրը, 102-րդ ռազմակայանը, տեղի սահմանապահները և բուն Գյումրի քաղաքը ընդհանուր փառավոր պատմության մի մասն են, Հայաստանում ռուսական հոգևոր ժառանգության աղբյուրը, ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունը, ինչպես նաև հիշեցում՝ ավագ սերունդների հերոսության մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

—00—ՄԱ