Փաշինյանին և Ալիևին ասացի՝ տղե՛րք, ձեզ հետ առևտուր չեմ անի, եթե կռվելու եք իրար դեմ. Դոնալդ Թրամփ

20/08/2025 12:44 Չդասակարգված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցի ընթացքում կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի՝ Վաշինգտոնում կնքված փաստաթղթի մանրամասներից։

«Կոնֆլիկտը տևել էր ավելի քան երեք տասնամյակ: Պետությունների ղեկավարներին հարց տվեցի՝ ինչո՞ւ եք դուք կռվում իրար դեմ, եթե այդպես շարունակեք, ապա ես ձեզ հետ առևտուր չեմ անի, տղանե՛ր, դա խելագարություն է», – պատմել է Սպիտակ տան ղեկավարը:

Ըստ Թրամփի՝ Սպիտակ տան Օվալաձև սենյակում Փաշինյանն ու Ալիևը սկզբում «փորձում էին փախչել իրարից», սակայն վերջում գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց:

«Հաճելի էր», – հավելել է Թրամփը:

 

–00—ԱՊ