ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման երեք նախագիծ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող երեք նախագիծ:
-Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով:
-ՀՀ Լոռու մարզի Օձունի տաճարի կոթող-մահարձանի երկու պատկերաքանդակ-մենասյուների կրկնօրինակման և բնօրինակի տեղադրման նախագծին տրվել է համաձայնություն:
-Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի (նորահայտ հուշարձան) վերականգնման և կից տարածքի կառուցապատման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության՝ հուշարձան-շենքը տեղում վերականգնելու տարբերակով:
—00—ՄԱ