3.5 միլիոն բնակչություն ունեցող Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Բուրսա քաղաքում խմելու ջրի լուրջ ճգնաժամ է առաջացել:
Նշվում է, որ Նիլյուֆեր ջրամբարը լիովին ցամաքել է, իսկ Դողանջը ջրամբարը լցված է ընդամենը 19 տոկոսով։ Քաղաքի համար ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր։
Բուրսայի քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից գործարկվելու է նոր Չընարճըք անունով ջրամբարը, որը քաղաքի ջրամատակարարման համակարգին օրական 110 հազար խմ ջուր կմատակարարի։
Նա նաև կոչ է արել բնակիչներին խնայողաբար օգտագործել ջուրը՝ կանխելու հնարավոր անջատումները։
Քաղաքապետի խոսքով՝ ջրային ճգնաժամը մեղմելու համար արդեն սկսվել են «Bypass» կոչվող այլընտրանքային ջրագծի շինարարական աշխատանքները։
Թուրքական մամուլը գրում է, որ 3.5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Քաղաքացիներն ամեն ինչ էլ գիտեն, Նիկոլից օր առաջ ազատվելու համար պետք է համախմբվել. Համբարձումյան
-
Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ
-
Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. բացահայտում
-
Բաքվի դատարանո՞ւմ ենք, հլը կողքից նայեք, մեկ էլ այնտեղ կա ապակի, այսքան մեղադրյալ և ապօրինություն
-
«Ուժե՛ղ ենք, ժողովու՛րդ ջան». դատարանում Լիդյա Մանթաշյանի խոսքից հետո ծափեր հնչեցին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է