Ողբերգական դեպք՝ Երևանում. «Լադա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է: «Լադա» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու մարմին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
—00—ՄԱ