Ճապոնիան ու Թուրքիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Օգոստոսի 19-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Նա Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ՝ քննարկելու պաշտպանական համագործակցության, այդ թվում՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերման հարցեր:
Նշվում է, որ Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
Օգոստոսի 20-ին Նակատանին կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի թուրքական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ՝ այդ թվում Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերություն (TUSAŞ), ռազմարդյունաբերական «BAYKAR» ընկերություն և ռազմական նավաշինարաններ:
–00—ՍՊ