Առեղծվածային կրակոց և մահվան դեպք՝ Երևանում․ մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմանում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։
Աղբյուրը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ