Ֆինլանդիան սկսում է Մինսկի խմբի լուծարումը

18/08/2025 19:50 Քաղաքական

ԵԱՀԿ-ում նախագահող Ֆինլանդիան անցել է անհրաժեշտ գործողությունների՝ արձագանքելով Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումին: Այս մասին ասել է ֆինն դիվանագետ Թոնի Սանդելը՝ ԵԱՀԿ 2025-ում Ֆինլանդիայի նախագահության աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալը։

«Որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ՝ Ֆինլանդիան ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը։ Այդ համաձայնագրերը կարևոր փուլ են նշանավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին», – ասել է Սանդելը: Նա նշել է, որ Ֆինլանդիան սկսել է երկու երկրների համատեղ դիմումին արձագանքելու գործընթացը, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

–00—ՍՊ