Ալիևի իրավաբանները Փաշինյանի համար Սահմանադրություն են գրում, բայց չեն կարողանալու անցկացնել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Ալիևի իրավաբանները Փաշինյանի համար Սահմանադրություն են գրում, բայց չեն կարողանալու հօգուտ իրենց անցկացնել, մարդիկ չեն քվեարկի: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը:
«Ադրբեջանն ագրեսիայի դուռը բաց է թողնում, այդ խաղաղության պայմանագրով նոր մղձավանջ է սկսվում: Սյունիքի ճանապարհը տրամադրելուց հետո Հայաստանի անունն է մնալու, սուվերենությունը վերանալու է,»,- ընդգծեց Խաչատրյանը:
Անդրադառնալով Միքայել և Բագրատ Սրբազանների ընթացող դատավարություններին՝ իրավաբանը նկատեց, որ փաստական հիմքեր չկան, քննությունը երբ սկսվի, գործերը փլուզվելու են:
«Խայտառակ են լինելու, իրավաբանների վրա ծանր բեռ է դրված, փորձում են մեղադրանքին միս ու արյուն տալ: Ճահիճն ընկած մարդու վիճակում են, ձեռքերն ու ոտքերն են թափ տալիս: Նոր, ծիծաղելի շոուներ են սպասվում, ամոթից գլուխը կախած դատախազներ ենք տեսնելու», – հավելեց բանախոսը:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ