Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են

18/08/2025 17:44 Ներքին կյանք

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

—00—ՄԱ