Եղվարդի բիտումի և քսայուղերի գործարանին տրվել է բացասական եզրակացություն․ Հետք

18/08/2025 17:09 Ներքին կյանք

Եղվարդում քսայուղերի և բիտումի արտադրության իրականացման արդյունքում սպասվող արտանետումներն իրենց անդառնալի բացասական ազդեցությունն են ունենալու շրջակա միջավայրի վրա՝ մթնոլորտային օդի և հարակից բնակավայրի։ Արտադրական գործունեության համար պահպանված չեն սահմանված սանիտարապաշտպանիչ գոտու չափերը։ Այս մասին գրում է Հետք-ը։

Այսպիսի հիմնավորմամբ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարար Հենրիկ Դերղոկասյանին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ Եղվարդում բիտումի և քսայուղերի գործարանի շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին։

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրում գտնվող բիտումի և քսայուղերի գործարանը կառուցված է, սակայն տարիների շարունակ այն շահագործելու թույլտվություն չէր տրամադրվում, քանի որ գործարանը չէր անցել ՇՄԱԳ փորձաքննություն։

Նախ՝ քննարկման առարկա էր դարձել գործարանի՝ ՇՄԱԳ փորձաքննություն անցնել-չանցնելու հարցը, այնուհետև, երբ պարզվել էր, որ, այդուհանդերձ, գործարանը պետք է անցնի ՇՄԱԳ փորձաքննություն, հայտը մի քանի անգամ հետ՝ լրամշակման էր ուղարկվել։

Այս տարվա գարնանը «Արմօյլ» ՓԲԸ-ն կրկին լրամշակված հայտ էր ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննության, և հուլիսի 29-ին ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է պետական փորձաքննության բացասական եզրակացությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում