490 հազար դրամի գողությունը բացահայտվել է․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-ից 12-ն իրենց տանը հյուրնկալել է Երևանցի մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։
Մեկնել են Քրական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ։
Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանների ստացած տվյալներն իրացվեցին Սևանի համայնքային ոստիկանների հետ: Պարզվեց, որ գողությունն օգոստոսի 9-ին կատարել է հենց հյուրընկալված 40-ամյա տղամարդը, որը հափշտակած գումարից 39 հազարը ծախսել էր նույն օրը: Մնացած 451 հազար դրամը հայտնաբերվել է։
Նա ներկայացվել է նախաքնական մարմնին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Նախաքննությունը շարունակվում է։
—00—ՄԱ