ՀՖՖ-ն հորդորում է տոմս չգնել շուկայից՝ հետագա բարդություններից խուսափելու համար

18/08/2025 15:51 Ներքին կյանք

ՀՖՖ-ն հորդորում է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմս չգնել շուկայից՝ «հետագա բարդություններից խուսափելու համար»։

«Ֆեդերացիան պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնեք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը»,-հայտարարում են ՀՖՖ-ից նշելով՝ վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին:

Ֆեդերացիան զգուշացնում է՝ վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ:

—00—ՄԱ