«ՍՏԻՆԿՈՄ» ընկերությունների խմբի նախագահը շնորհավորել է Սամվել Կարապետյանին տարեդարձի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

«ՍՏԻՆԿՈՄ» ընկերությունների խմբի նախագահ Գեննադի Ստեփանյանը շնորհավորել է գործարար Սամվել Կարապետյանին տարեդարձի կապակցությամբ։
«Այսօր՝ Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակի օրը, մեր երկար տարիների բարեկամության ընթացքում ես առաջին անգամ եմ ստիպված նրան հրապարակավ շնորհավորել հոբելյանի կապակցությամբ։ Ցավոք, Սամվելի շուրջ Հայաստանում տեղի ունեցող աբսուրդը այլ ելք չի թողնում։
Սիրելի՛ Սամվել, սրտանց շնորհավորում եմ քեզ տարեդարձի կապակցությամբ։ Ուզում եմ ասել բոլոր նրանց, ովքեր քեզ լավ չեն ճանաչում և առաջին հերթին՝ Հայաստանի ներկայիս իշխանություններին, որ քո ամենամեծ տաղանդը միայն բարձր մակարդակի ձեռնարկատեր լինելը չէ։ Ամենալավ բանը, որ կարող ես անել, անհաղթահարելի դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելն է։ Վստահ եմ, որ շատ շուտով բոլորը կտեսնեն և կհասկանան դա։ Մաղթում եմ քեզ առողջություն և իրականացում քո գլխավոր առաքելությանը՝ մեր հայրենիքի բարգավաճմանը, մեր ժողովրդի բարեկեցությանը և երջանկությանը հասնելը։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԸՆԿԵՐ։
—00—ՄԱ