Ռյազանի մարզում սգո օր է․ վառոդի արտադրամասում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

18/08/2025 10:47 Միջազգային

Ռուսաստանի Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի ձեռնարկություններից մեկում օգոստոսի 15-ին տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 134-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի ետևանքով վնասվածքներ ստացած 31 մարդ հոսպիտալացվել է, 103-ը ամբուլատոր բուժում է ստանում։Ինչպես հաղորդում է RT-ն, Ռյազանի նահանգապետ Պավել Մալկովը հայտարարել է, որ Շիլովսկի շրջանի ձեռնարկությունում հրդեհի հետևանքով մեծաթիվ զոհերի և վիրավորների դեպքի առնչությամբ Ռյազանի մարզում օգոստոսի 18-ը հայտարարվում է սգո օր։

—00—ՄԱ