Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ:
«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկանները օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և կեղծ խմիչք պատրաստելու պարագաներ»,- ասված է հաղորդագրությունում:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
–00—ԱՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մեր տան բանալին ուժեղին տվեցինք, որ թույլ տա մեզ սպանած հարևանին հանգիստ գնալ-գալ. Աբովյան
-
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի մի քանի հասցեներում
-
Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը․ մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից
-
Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին․ Աբրահամյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է