Թրամփն ու Պուտինը շփվել են առանց թարգմանչի, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն

16/08/2025 00:03 Միջազգային

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն, գրում է The New York Times-ը։

Աղբյուրը նաև ընդգծում է, որ երկու գերտերությունների ղեկավարներին նույն մեքենայում տեսնելը չափազանց անսովոր է։

Նշենք՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների անվտանգությունն ապահովել են դիպուկահարները, զրահատեխնիկան և հատուկ նշանակության ուժերը։

Հայտնենք, որ Պուտինն ու Թրամփը երկու անգամ են ձեռք սեղմել Ալյասկայում՝ հանդիպելիս և լուսանկարվելիս. ձեռքսեղմումները տևել են 15 վայրկյան։

Հավելենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը նեղ կազմով բանակցություններից առաջ ձեռնպահ են մնացել բացման խոսքերից։

 

–00—ՍՊ