Մի խոսեք այն թեմաներից, որոնցում դուք մեղմ ասած ծույլիկ եք. Նարեկ Մանուկյանը՝ Անուշ Պողոսյանին

15/08/2025 20:34 Ներքին կյանք

Irakanum.am. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն, «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանն արձագանքել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի գրառմանը։

«Ոմն Անուշ Պողոսյան, ով ինչ-որ տարիներ աշխատել է առողջապահության համակարգում և, ըստ տարածված լուրերի, շատ ճարպիկ ձևով՝ համապատասխան վարձատրության դիմաց, պետպատվերի հարցեր է լուծել հիվանդանոցների համար, հիմա էլ «լափամանից» կտրվել է և ինքն իրեն հռչակել է առողջապահության փորձագետ։

Այս «փորձագետ» կոչված տիկինը այսօր հրապարակում է անում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերաբերյալ, որտեղ ասում է, թե գիտեք, ՈւԱԿ-ը կործանման եզրին է, որովհետև ունի այսքան վարկեր։

Հիմա, հատուկ տնտեսագիտության տեսանկյունից տգետների, մասնավորապես նաև այս կնոջ համար, բացատրեմ, որ կառավարելի վարկերը ընկերությունների համար կարևորագույն ներդրումային գործիքակազմ են, հատկապես այն վարկերը, որոնցով կատարվում են կապիտալ ծախսեր։ Մի քիչ էլ հիմա բացատրեմ, ինչպես կբացատրեի տարրական դասարանի երեխային. եթե ընկերությունը վերցնում է X գումարի վարկ, որի ամսական մարումը Y գումար է, և այդ վարկի ներդրման արդյունքում ամսական ընկերությունը ստանում է Y պլյուս ինչ-որ գումար, ապա ընկերության կառավարիչը այդ վարկային միջոցով ներդրումը ոչ միայն պետք է արագ անի, այլ նաև չանելը վատ կառավարման նշան է։

Հիմա էլ նման մտքերի տեր այդ տիկինը որոշել է մասնակցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ուռուցքաբանության ազգային կենտրոնների տնօրենների թափուր պաշտոնների մրցույթին։

Տիկին, հորդորում եմ՝ ինչի կամ ում տեղ ուզում եք՝ ձեզ դրեք, որ մրցույթին ուզում եք՝ մասնակցեք, բայց մի խոսեք այն թեմաներից, որոնցում դուք, մեղմ ասած, ծույլիկ եք»։

–00—ՍՊ