Նախկին դատախազ Գևորգ Բաղդասարյանը նոր աշխատանք ունի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Նախկին դատախազ, փաստաբան Պետրոս Պետրոսյանը հայտնում է, որ իրենց մասնագիտական թիմին է մասնակցել նախկին դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, որն օրեր առաջ հեռացավ Քննչական կոմիտեից։
«Մեր մասնագիտական թիմին է միացել և մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանն այսուհետ որպես իրավաբան իր ներդրումն է ունենալու վաստակաշատ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-մայոր) Գևորգ Բաղդասարյանը:
Գևորգ Բաղդասարյանը մասնագիտական գործունեությունն սկսել է դատական համակարգում՝ ավելի քան 5 տարի զբաղեցնելով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը։
Գևորգ Բաղդասարյանը 2013 թվականից սկսած ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ դատախազությունում, որից շուրջ 7 տարին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
Մասնավորապես, 2016-2023 թվականներին զբաղեցրել է Գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները։
2024 թվականի փետրվարից հանդիսացել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ։
Զբաղվում է գիտամանկավարժական աշխատանքով՝ դասավանդում է Արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում և Սլավոնական համալսարանում։
Հեղինակ և համահեղինակ է 30-ից ավելի գիտական աշխատանքների։
Հանդիսացել է՝
– ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահ,
«Օրինականություն» գիտական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ
-ՀՀ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ,
-ՀՀ արդարադատությսն ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ,
-ՀՀ ում ԵՄ -ի և ԵԽ-ի կողմից իրականացված «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ՝ մասնակցելով ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացին»։
—00—ՄԱ