ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում. Անիտա Հիպեր

15/08/2025 13:39 Ներքին կյանք

Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Report-ի եվրոպական բյուրոն, այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Առաքելության մանդատն է հետևել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի մասին», – ասել է Հիպերը։

Նա հավելել է, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։

—00—ՄԱ