«Թրամփի Կամրջի» զիջման փոխարեն կարելի էր գոնե փորձել հետ ստանալ Գորիս-Կապան մայրուղին»․ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը գրում է․
«Թրամփի Կամուրջի (aka TRIPP, Զանգեզուրի միջանցք) զիջման փոխարեն, օրինակ կարելի էր գոնե փորձել հետ ստանալ Գորիս֊Կապան մայրուղին, որն Ադրբեջանին իր սեփական կենսակակ կամ ռազմավարական կարիքների ու նպատակների համար քիչ պիտանելիություն ունի, ի տարբերություն Հայաստանից օկուպացված այլ տարածքների ու բարձունքների։
Ենթադրում եմ, որ Բաքուն Գորիս֊Կապան մայրուղին օկուպացրել է հենց այս “առիթների” ժամանակ առևտրի առարկա որպես հանձնելու մտադրությամբ։ Ուստի շատ տրամաբանական կլիներ, որ “Ադրբեջանից Նախիջևան անխափան ճանապարհ” տրամադրելու դիմաց Հայաստանը ստանար իր համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գորիս֊Կապան մայրուղին։
Լրիվ համադրելի ու ընկալելի գործարքի տարբերակ «պարտված», բայց չկոտրված, ինտելեկտուալ ու ռազմավարական հաշվարկ անող պետության համար»։
–00—ՍՊ