Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են կրակի մարած օջախներում հողալցման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 14-ին, Երևանի հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ հրշեջ-փրկարարների հետ, վաղ առավոտից շարունակում են Նուբարաշենի աղբավայրում իրենց աշխատանքները։
Աղբյուրը հայտնում է, որ աշխատանքները դժվարանում են թե՛ քամու, թե՛ հոտի պատճառով, և այս մի քանի օրերի ընթացքում, ինչպես նաև երեկ, Երևանի «1-03» շտապօգնության բժիշկները անհրաշետ բուժօգնություն են ցուցաբերել աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողությունը վատացած մի քանի հրշեջ-փրկարարի և «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների, այդ թվում՝ բեռնատար վարորդների։
Այսօր աշխատանքներին օնլայն հետևում էր Երևանի քաղաքապետը, ով այնուհետև մի քանի հանձնարարականներ է տվել կրակի առաջին իսկ օրվանից աղբավայրում քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարող քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին։
Աղբյուրը հայտնում է, որ բեռնատարի յուրաքանչյուր վարորդ այսօր մոտ 30-35 մեքենա հող է տեղափոխել աղբավայր։
Իսկ աշխատանքները, հավանաբար, ևս 2 օր կտևեն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ