Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

14/08/2025 16:15 Միջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները գերիների փոխանակման հերթական փուլն են անցկացրել, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժերի 84 գերի է փոխանցվել։ Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության եկան փոխանակման վերաբերյալ հունիսի սկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ: Բանակցությունները ներառում էին 18-ից 25 տարեկան ծանր վիրավորված զինվորների և գերիների փոխանակում, ինչպես նաև պատերազմում զոհված զինվորների մարմինների հանձնում:

—00—ՄԱ