ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:
Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, բժշկական փաստաթղթերը և այլն:
Այցի արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
—00—ՄԱ