Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարում։ Այս մասին հայտարարել է փաստաբան Էրիկ Բեգլարյանը։
Տիգրան Ուլուբաբյանը ծնողազուրկ է երկու կողմից, իսկ նրա ավագ եղբայրը զոհվել է պատերազմի դաշտում։
Հույս ունեմ, որ գոնե այս իրականությունը ձեր համար պատճառ կդառնա Տիգրանի այդ փոքրիկ խնդրանքը կատարելու համար:
Հացադուլի պատճառները հետևյալն են՝
Իր նկատմամբ կալանքի կիրառումը, որն, մեր գնահատմամբ, իրականացվել է առանց բավարար և հիմնավորված ապացույցների։
Քննիչների շահագրգռված վերաբերմունքը՝ նրան պահել ազատությունից զրկված վիճակում, քանի որ, ըստ նրա, իրեն ֆիզիկական բռնության ենթարկած ոստիկանները հանդիսանում են տվյալ քննիչների անձնական շրջապատից։
Երկու անգամ դիմել է քննիչին փոխելու խնդրանքով, սակայն երկուսն էլ մերժվել են՝ առանց բավարար հիմնավորման։
Իր գործով քննիչների կողմից չի դրսևորվում պատշաճ ջանասիրություն, ինչի հետևանքով քննության ընթացքը դանդաղում է և կասկած է հարուցում քննության անաչառության վերաբերյալ։
—00—ՄԱ