Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։Զինվորականները նշել են, որ օդային հարձակման ազդանշանները «արարողակարգին համապատասխան չեն միացվել»։
2023 թվականի վերջից ի վեր Եմենի հութիները հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ իրենց գործողությունները պատճառաբանելով Գազայի հատվածի, որտեղ Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել, ժողովրդի հետ համերաշխությամբ։ Հարձակումների մեծ մասը կանխվել է իսրայելական հրթիռային պաշտպանության միջոցներով:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսում կայացած արագ և կայծակնային շախմատի մրցաշարում
-
Համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից․ Թրամփ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է